.....................
ՆԱՆԵ Թարգմանիչ՝ Սարգիս Նալղռանյան Փոքրիկ Նանե՝ բարի ու քաղցրիկ, Փոքրիկ Նանե՝ ճերմակ ու կոկիկ, Փոքրիկ Նանե՝ կտրած ճանապարհ, Փոքրիկ Նանե՝ փարթամ ու պայծառ: Բայց նրան ճանկեց անգութ մի քամի, Կորցրեց և՛ տուն, և՛ բռնած ուղի, Եվ մարդ չգտավ՝ հենվելու ուսին, Մերկ ու մեկուսի: Դատարկ պատեր, խոր վիհեր, Գորշ ուղիներ, անդունդներ, Խեղճության դեմ զենք հանած, Պատմությունից քաշքշված: Ո՞վ կփայփայի քեզ, Փոքրի՛կ սիրունիկ, Ո՞վ կհարդարի քեզ, Փոքրի՛կ անուշիկ: Ո՛վ Տեր իմ Աստված, արցունքները այն, Տեսնո՞ւմ ես արդյոք, երբ թույլ ես տալիս լինել չարիքին, Ո՛վ Տեր իմ Աստված, չի լսվում քո ձայն, Ո՞վ պիտի պատժի էլ մեղավորին: Մենակ, մեն-մենակ, Կդառնա՞ նա տուն: Դե ելի՛ր, մենակ չես, Մի՛ թող ցավը տանջի քեզ, Դո՛ւ կանգիր, դո՛ւ ժպտա, Դե՛, փորձի՛ր առանց Նրա: Ե՛ս կփայփայեմ քեզ, Փոքրի՛կ սիրունիկ, Ե՛ս կհարդարեմ քեզ, Փոքրի՛կ անուշիկ: Մի՛ տրվիր, ինձ ունե՛ս, Ուժ ունես, կգտնե՛ս, Միշտ կանգնիր վեհ, հպարտ, Լույսդ տուր կենարար: Օ, Տե՛ր իմ Աստված, Տեսնո՞ւմ ես նրան, որ հառնում է վեր՝ Հույսով համակված, Օ, Տե՛ր իմ Աստված, Դո՞ւ չէիր ուզում, որ տեսնես նրան, Նոր ուժով լցված: Փոքրիկ Նանե, Անբիծ ու ճերմակ, Փոքրիկ Նանե, Ուժեղ ու պայծառ:
Δεν υπάρχουν σχόλια:
Δημοσίευση σχολίου