Армяне | Armenians | Armyane | Arméniens | Armenios | الأرمن | Hayer | Αρμένιοι | armanlar | 亞美尼亞 |ارامنه | Armeniërs | アルメニア人 | вірмени | Armenier | Armyani | հայեր | Ermeniler | სომხები | Arméni |

Δευτέρα 26 Αυγούστου 2019

ՄԻԱՅՆ ԱՅՆ -μονο αυτο -Arthur Meschian

Միայն այն չի վաճառվում, Որ ոչ կանգնում է, ոչ ընկնում, Որ ոչ լողում է, ոչ թռչում, Միայն այդ չի վաճառվում:Միայն նա չի վաճառվում, Որ ոչ ծնվում է, ոչ շնչում, Որ ոչ լռում է, ոչ ճառում, Միայն նա չի վաճառվում:Մնացածը վաճառվում է, Մնացածը վաճառվում է, Մնացածը վաճառվում է, Անաստված այս աշխարհում:Մնացածը վաճառվում են, Մնացածը վաճառվում են, Մնացածը վաճառվում են, Եվ բոլորն են վաճառվում:Եվ միայն խաչիդ գամերը, Այս կյանքի տառապանքները Միայն այդ չի վաճառվում: Եվ սրտին սեղմված պատկերը, Կորուստի թախծոթ աչքերը, Միայն այն չի վաճառվում: Անցյալի հալված ստվերները, Եվ գալիք արհավիրքները, Միայն այդ չի վաճառվում: Եվ նաև վերջին չորրորդը, Որ մերժում է այդ աճուրդը, Միայն, նա չի վաճառվում: Մնացածը վաճառվում է, Մնացածը վաճառվում է, Մնացածը վաճառվում է, Անաստված այս աշխարհում: Մնացածը վաճառվում են, Մնացածը վաճառվում են, Մնացածը վաճառվում են, Եվ բոլորն են վաճառվում:

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου